-
21.06.2016|
00:13
Երեկ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական բեմահարթակներում ուշագրավ իրադարձությունների օր էր: Մինչ Սանկտ Պետերբուրգում կայանում էր Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը, ինչին էլ հաջորդեց եռակողմ` նաև Ալիևի մասնակցությամբ հանդիպումը, ներքաղաքական կյանքը նորից «փրկվեց» ահաբեկչությունից:
-
20.06.2016|
18:42
Մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:
-
19.06.2016|
11:19
Այս շաբաթ հին Բաքվի փողոցներով անցնելու է «Ֆորմուլա- 1»-ի Գրան պրին, ինչի կապակցությամբ Ֆարել ՈՒիլյամսը, Քրիս Բրաունը, Էնրիկե Իգլեսիասն ու նրանց նմանները հրավիրվել են մրցարշավի երկրպագուներին զվարճացնելու, Ալիևների ղեկավարած երկիրը որպես երջանիկ ու նորմալ ազգ ներկայացնելու համար:
-
17.06.2016|
10:32
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի աշխատասենյակում հունիսի 16-ին ստորագրվեց նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության հայտարարությունը:
-
16.06.2016|
23:47
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի Ալեքսան Առաքելյանի վարորդական վկայականի՝ Ադրբեջանում հայտնաբերելու դեպքի վերաբերյալ:
-
14.06.2016|
15:40
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունիսի 13-ին վարույթ է ընդունվել Երևանի թիվ 120 մանկապարտեզում 2011-2016թթ. առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
-
14.06.2016|
11:32
Եթե երկրի վիճակը նորմալ լիներ, շատերը գրելը կթողնեին, խոսելը` նույնպես: Բայց, դե, օրավուր ահագնացող իրադրությունը սա՛ է, և մարդիկ ինքնարտահայտվելու բնական ձգտում ունեն:
-
13.06.2016|
22:59
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես.
-
13.06.2016|
18:39
2016 թ․ հունիսի 1-ին hetq.am-ն անդրադարձել էր 2011թ.-ի մարտի 18-ին կալանավորված և նույն թվականի ապրիլի 4-ից ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Դատապարտյաների հիվանդանոցում իր պատիժը կրող Կամո Շահվերդյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքին:
-
11.06.2016|
08:48
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանը երեկ ազատ արձակվեց։